Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Զարգանալու» և «բարեփոխումներով» առաջ գնալու անգույն հեռանկար

«Զարգանալու»  և «բարեփոխումներով» առաջ գնալու անգույն հեռանկար
12.07.2024 | 13:11

Հայաստանը զարգացման ճիշտ ուղով է գնում. այդպես է կարծում վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալներով հարցված մեր հայրենակիցների շուրջ 26 տոկոսը։

Հասարակական կարծիքի նման տեսակարար կշիռը ոչ միայն անհասկանալիորեն բարձր է թվում, այլև տարակուսանք է առաջացնում՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական ընթացիկ իրադարձությունների ֆոնին, մանավանդ, երբ մենք զբաղված ենք ոչնչով (օրինակ, թվացյալ կրթական բարեփոխումների համատեքստում «Հայոց պատմության» դասագիրքը վերանվանում ենք «Հայաստանի պատմություն»՝ ներկայացնելով այն որպես դարակազմիկ և նշանակալից իրադարձություն)։

Միևնույն ժամանակ, Հայաստանի որդեգրած նման «բարեփոխումներով» առաջ գնալու և «զարգանալու» անգույն հեռանկարին հակադրվում է հարևան երկրի ակտիվ արտաքին քաղաքականությունը, որն իրական և զգալի առաջընթաց է գրանցում բազմաչափ հարաբերությունների խորացման գործում։ Օրինակ՝ հարևան երկրի ղեկավարը ներգրավված է միջազգային համագործակցության ամրապնդմանն ուղղված տարբեր գործընթացներում. Չինաստանի հետ համագործակցության հռչակագրի ստորագրում, BRICS-ին անդամակցելուն ուղղված քայլեր, Պակիստանի հետ ռազմաքաղաքական կապերի զարգացում և այլն (ենթադրվում է, որ Ռուսաստանը կարող է դյուրացնել Ադրբեջանի մուտքը BRICS, օրինակ՝ պետական այցով Ռուսաստան այցելած Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի BRICS-ին անդակացելուն չխոչընդոտելու խնդրանքով)։

Վերոհիշյալն ընդգծում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր և բովանդակալից բնույթը, որի համատեքստում Հայաստանի գործունեությունը թվում է ավելի քան սահմանափակ։

Այս մտորումները մեր երկրի ազգային շահերի իրագործմանը միտված համահունչ ռազմավարության ձևավորման և իրականացման համար Հայաստանի հասարակական և քաղաքական ուժերի համախմբման անհրաժեշտությունն ընդգծելու հերթական փորձն են։

Այս առումով կարևոր է ընդգծել, որ, ըստ նույն սոցիոլոգիական հարցումների, հարցված մեր հայրենակիցների շուրջ 34 տոկոսը դեռ պաշտպանում և դրական է գնահատում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ազգային-ազատագրական շարժումը։ Չնայած, արդարության համար պետք է նկատել, որ մայիսի համեմատ նվազել է շարժմանը դրական վերաբերմունք ունեցողների թիվը, ինչը ակնհայտորեն արդյունք է այն բանի, որ շարժումը, գտնվելով վերաիմաստավորման ու ինստիտուցիոնալացման փուլում, ըստ էության, մի փոքր պասիվացել է՝ հանրային ակտիվ գործողությունների գիտակցական սահմանափակման պատճառով։

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է արձանագրել, որ հասարակության մի զգալի մասի մոտ քաղաքական փոփոխությունների ակնկալիքները ոչ միայն շարունակական բնույթ են կրում, այլև՝ դառնում են հաստատակամ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 6872

Մեկնաբանություններ